«Բջնի ամրոցի գանձերը» և  «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրերը «Ճանաչի՛ր Հայաստանը» ցուցահանդեսում

«Բջնի ամրոցի գանձերը» և  «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրերը «Ճանաչի՛ր Հայաստանը» ցուցահանդեսում

2024-05-27T16:30:20+00:00 27/05/2024|Լրահոս, Հրապարակումներ|

Երևանում անցկացվել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի կազմակերպած «Ճանաչի՛ր Հայաստանը» ներքին զբոսաշրջային ցուցահանդեսը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը ցուցահանդեսին երկու տաղավարում է ներկայացել՝ Կոտայքի և Արմավիրի։

 

     

Ծառայության աշխատակիցները այցելուների համար բացահայտել են Կոտայքի մարզում գտնվող «Բջնի» պատմամշակութային արգելոցում անցկացվող  «Բջնի ամրոցի գանձերը» և Արմավիրի մարզի «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում անցկացվող «Արի՛ խաղանք հնագիտություն» կրթական ծրագրերը։

 

       

Այցելուները ծանոթացել են Հայաստանի 10 մարզերին, բացահայտել՝ առաջարկվող զբոսաշրջային թաքնված վայրերը, հարուստ մշակութային ժառանգությունը, պատմական հուշարձանները, հայկական համեղ խոհանոցը։