ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Արտակարգ իրավիճակների և քաղաքացիական պաշտպանության համակարգի նախապատրաստման 2024 թ․ հիմնական միջոցառումների պլանի համաձայն անցկացվել է «Անձնակազմի և աշխատակիցների պատրաստումը հակառակորդի հանկարծակի հարձակման ժամանակ» թեմայով դասախոսություն։
Գարիկ Ղամարյան «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վարչական մասնաշենքի անվտանգության, ՔՊ և ԱԻ բաժնի պետ
Դասախոսության նպատակն է ևս մեկ անգամ իրազեկել աշխատակիցներին, թե ինչպես պետք է վարվել արտակարգ իրավիճակների պայմաններում, ինչպես պետք է իրականացվի տարահանումը` վտանգավոր տարածքից անվտանգ տարածք` մարդկանց, նյութական արժեքների ժամանակավոր տեղափոխումը և տեղաբաշխումը։
Քննարկվել են նաև արտակարգ իրավիճակի պայմաններում թանգարանային առարկաների տարհանման հարցերը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գլխավոր ֆոնդապահ Լիաննա Գևորգյանը անդրադառնալով թեմային ներկայացրել է․
Լիաննա Գևորգյան գլխավոր ֆոնդապահ
Ֆոնդապահները, ինչպես նաև Թանգարանային առարկաների վերականգնման լաբորատորիայի աշխատակիցները պատրաստված են և հստակ գիտեն անելիքները արտակարգ իրավիճակների պայմաններում։ Գիտեն՝ ինչպես պետք է աշխատել տարհանման ենթակա առարկաների և փաթեթավորման նյութերի հետ։
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Վարչական մասնաշենքի անվտանգության, ՔՊ և ԱԻ բաժնի պետը ամփոփելով դասախոսությունը ավելացրել է, որը նյութական մշակութային պահպանության գործում ընդգրկվում են նաև տեղական ինքնակառավարման մարմինները և գործակցության արդյունքում հնարավորի կլինի աշխատուժի ցուցակների, պլանների կազմման արդյունքում արտակարգ իրավիճակների պարագայում սահուն իրականացնել սահմանամերձ բնակավայրերում թանգարանային առարկանների տարհանումը։