Այցելություններ պեղավայրեր, հնագիտական հետազոտական կենտրոններ, հանդիպումներ հնագետների և հնագիտական գտածոների վերականգնողների հետ, կրթական և ճանաչողական միջոցառումները՝ հունիսի 14-16-ը կանցկացվեն արգելոցներում և արգելոց-թանգարաններում։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը միացել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության համակարգմամբ իրականացվող ծրագրին։
Ծառայության մասնաճյուղ՝ «Ագարակ» պատմամշակութային արգելոցում, «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում, «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցում, «Լոռի Բերդ» քաղաքատեղի» պատմամշակությաին արգելոցում կանցկացվեն միջոցառումներ։
Ծրագիրը կցվում է։
Ծրագիր․ Եվրոպական հնագիտության օրեր 2024