Հայտնում ենք, որ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը նախատեսում է 2024 թ.-ին թանգարանային հավաքածուի համալրման, ցուցադրությունների կազմակերպման նպատակով ձեռք բերել․
- «Բերդ» պատմամշակութայն արգելոցի ցուցասրահում նոր ցուցադրություն կազմակերպելու համար ձեռք բերել տեղի բնակչության մոտ գտնվող կահույք, երկրագործական, անասնապահական, տնայնագործության, արհեստների, ինչպես նաև տոների և ծեսերի հետ կապված ազգագրական բնույթի առարկաներ: Անհրաժեշտ է նաև ձեռք բերել տարբեր թանգարաններում և արխիվներում պահվող տարածաշրջանի կենցաղի և մշակույթի հետ կապված նյութերի կրնօրինակներ:
Այս կամ այն կերպով հայկական հուշարձանները փաստող անհատ ուսումնասիրողների՝ պատմաբանների, հնագետների, ճարտարապետների, լուսանկարիչների և այլոց աշխատանքերը:
- 2024 թ. նախատեսվում է լուսանկարիչ Գուրոսի (Գուրգեն Պարոնյան-Հովսեփյան) հավաքածուի ամբողջացման նպատակով (այժմ համանուն հավաքածուն կազմում է 891 թանգարանային առարկա) ձեռք բերել վերոնշյալ հավաքածուի մեջ չընդգրկված սևանկարներ:
- 2024 թ. «Բջնի» ամրոցի փաստավավերագրական նյութերի հավաքածուի ամբողջացման նպատակով նախատեսվում է ձեռք բերել Բջնի ամրոցի պեղումների չափագրություններ և լուսանկարներ:
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեին:
Հայտը ներկայացնող անձը պետք է ունենա տվյալ առարկայի փորձագիտական եզրակացությունը՝ համաձայն պետական գնման չափորոշիչների, լուսանկարը, առարկայի տվյալները, առարկային գնման համար առաջարկվող արժեքը, առարկայի սեփականատիրոջ համաձայնությունը:
Ներկայացված հայտերը կուսումնասիրվեն թանգարանի կողմից թանգարանի ֆոնդային գնահատող հանձնաժողովի նիստում՝ առարկայի՝ թանգարանի ֆոնդի բնույթին, համապատասխանությունը հաստատելու համար: Հանձնաժողովի կողմից հայտը հավանության արժանանալու կամ մերժման դեպքում թանգարանի կողմից տեղեկացվում է դիմումատուին: