Սիմֆոնիկ ջազ համերգ Գառնիում

Սիմֆոնիկ ջազ համերգ Գառնիում

ՀՀ ԿԳՄՍՆ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի և «Քոմմոն Գրաունդ» մշակութային կենտրոնի գործակցությամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկայանա սիմֆոնիկ ջազ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրի հարյուրամյակին։

Հանդիպում ենք սեպտեմբերի 28-ին՝ ժամը 19:00-ին Գառնիում:

Մուտքը ՀՀ քաղաքացիների համար անվճար է։

«Երաժշտական ​​արշավ» փառատոնի շրջանակում Հայաստան  կժամանեն լավագույն երաժիշտներ Ռուսաստանից, Ավստրիայից և Կանադայից: Նրանց թվում են՝ ականավոր թավջութակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Բորիս Ադրիանովը, կանադացի տաղանդավոր ալտահար Սառա ՄաքԷլռավին, հայտնի դաշնակահար, միջազգային մրցույթների դափնեկիր Պետր Լաուլը, Արամ Խաչատրյանի անվան լեգենդար տրիոն և այլոք։

Musical Expedition փառատոնը շուրջ 10 տարի է երաժշտությունը դուրս է բերում ակադեմիական դահլիճներից՝ ունկնդիրների համար պատմական և բնական միջավայրում բացահայտելով համաշխարհային դասական ստեղծագործությունները: Փառատոնի նպատակն է բոլորին հասցնել երաժշտության գեղեցկությունը՝ ցույց տալով երաժշտության և շրջապատող աշխարհի ներդաշնակությունը։