ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ ԵՆ ՄԱՔՐՎԵԼ ԶԻՆՎՈՐՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ

2018-03-29T15:55:51+00:00 14/04/2014|Արմավիր, Լրահոս|

2012 թ. Բանակ-կրթություն-մշակույթ ծրագրի շրջանակում համատեղ միջոցառումներ են իրականացվում մշակութային ժառանգության պահպանության ոլորտում: Մասնավորապես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրը, մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են կատարվում հուշարձանների տարածքներում: Այս տարի, սակայն, ավելի վաղ է սկսվել: Ապրիլի 12-ին եւ 13-ին ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայողները «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների հետ միասին սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացրել հանրապետության մարզերում:

Արմավիրի մարզում 90 զինծառայողներ բարեկարգել են Հայկավան գյուղի «Երկրորդ համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված հուշարձանի, «Արցախյան պատերազմի զոհերի հիշատակին» նվիրված խաչքարի, Ս. Աստվածածին եկեղեցու տարածքները:

Մաքրվել են Արմավիր, Տանձուտ, Արեւաշատ գյուղերում, ինչպես նաեւ Էջմիածնում գտնվող հուշարձանների մերձակայքը: Զինծառայողներիին տեղեկույթ է տրվել մեր մշակութային ժառանգության, դրա պահպանության մասին, պարզաբանվել է Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվա խորհուրդը, շեշտվել մշակութային ժառանգության պահպանման ու դրանք սերունդներին փոխանցելու կարեւորությունը:

Ապրիլի 18-ին «Պահպանության ծառայության» ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության աշխատակիցները զինծառայողների, նաեւ դպրոցականների մասնակցությամբ մաքրման աշխատաքննքներ կիրականացնեն Արագած, Ծաղկալանջ, Աղավնատուն, Լեռնամերձ, Այգեշատ գյուղերի հուշարձանների տարածքներում: