Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ

2018-03-29T15:53:46+00:00 22/04/2014|Արարատ|

Ս. ՀԱԿՈԲ ԵԿԵՂԵՑԻ
Արարատի մարզ
գ. Մրգավան
պետ. ցուցիչ` 3.61.3

 

Գտնվում է գյուղի մեջ: Կառուցվել է 1902-1905 թթ.՝ Խորեն արքեպիսկոպոս Մուրադբեկյանի (Ամենայն հայոց Խորեն Ա կաթողիկոս՝ 1932-1938 թթ.) կողմից: Եռանավ, գմբեթավոր դահլիճ է: Բեմն առանց հարդարանքի է: Գմբեթը ներքուստ կլոր է, արտաքուստ՝ բազմանիստ թմբուկով և վեղարով: Պատուհանները կորագիծ են, պարզ, կամարակապ աղեղներով: Ունի երկու մուտք՝ արևմտյան և հարավային: Արևմտյան մուտքին կից կառուցված է զանգակատունը: Եկեղեցու տարածքը մի կողմից ցանկապատված է, մյուս կողմից՝ պարսպապատ: Բակում կանգնեցված է խաչքար՝ Ամենայն հայոց Գարեգին Ա կաթողիկոսի հիշատակին:
Եկեղեցին վերականգնվել է 1981 թ.՝ Ամենայն հայոց Վազգեն Ա կաթողիկոսի աջակցությամբ:

Հիմնական գրականություն

Մանուկյան Մ., Հայաստանի Հանրապետության մարզերը, քաղաքներն ու գյուղերը, Երևան, 2013:

Հակոբյան Ս., Արարատի մարզ. պատմական ակնարկ, Երևան, 2010: