ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՄՐՑՈՒՅԹ-ՎԻԿՏՈՐԻՆԱ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:18+00:00 21/11/2014|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի Տ. Աբրահամյանի անվան ավագ դպրոցի 10-րդ և 11-րդ դասարանների աշակերտների մասնակցությամբ, անցկացվել է «Մեր մարզի մշակույթի հետքերով» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Ծրագիրն իրականացվել է Սուբսիդիայի տրամադրման պայմանագրի 2.3.41 կետի պահանջների համաձայն:

Բազմաբնույթ հարցերի միջոցով դպրոցականներին հանձնարարվել է ներկայացնել մարզի հուշարձանները` լուսանկարների միջոցով: Հաջորդ փուլով նախատեսված էր, լրացնելով խաչբառերը, ստանալ հուշարձանների անվանումներ: Թիմերը նաև ավանդազրույցների միջոցով հանրահռչակել են մարզի հուշարձանները: Մի քանի ժամ տևած մրցույթի արդյունքում հաղթող է ճանաչվել «Գեղամա» թիմը:

Մրցույթ-վիկտորինան ավելի վաղ անցկացվել էր հանրապետության մյուս մարզերում: Մշակութային նման միջոցառումների նպատակը դպրոցկանների շրջանում մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ ուշադրություն, հոգատար վերաբերմունք և պատասխանատվություն սերմանելն է:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի անունից հաղթող թիմին հանձնվել են գովասանագրեր և ՊՈԱԿ-ի հրատարակած գրականութունը: