«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի  կառուցվածքային  բաժինների և մարզային ծառայությունների  ղեկավարների  մասնակցությամբ,  ս.թ. հունվարի 16-ին կայացած  աշխատանքային խորհրդակցության ընթացքում  հանձնարարվել էր տարեկան աշխատանքային պլանում  ներառել  ցեղասպանության  100-րդ  տարելիցին  և  Հայրենական  Մեծ պատերազմի  հաղթանակի 70-ամյակին նվիրված  միջոցառումներ:
Ի  կատարումն  տնօրինության  հանձնարարականի, ս. թ. փետրվարի 13-ին,  ՊՄՊ Արագածոտնի  մարզային ծառայությունում  անցկացվել է խորհրդակցություն`  մարզային ծառայության  պետի, տեղակալների, գիտաշխատողի, հուշարձանի պահապանների և  համայնքների ղեկավարների ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկվել են ցեղասպանության 100-րդ  տարելիցի  ու  Հայրենական Մեծ պատերազմի 70-ամյակի տարեդարձի միջոցառումներին առնչվող հարցեր: 
Ներկայացվել է նաև ՊՄՊ մարզային ծառայության 2015 թ. աշխատանքային ծրագրի լրամշակված տարբերակը և Արագածոտնի մարզի հուշարձանի պահապանների` պահպանության գոտիների վերադասավորման նոր ձևաչափը: Ցուցումներ են տրվել գրանցամատյաններում գրառումները պատշաճ կատարելու համար: Քննարկվել են նաև համայնքների կադաստրային քարտեզներում պատմամշակութային հողերի և համայնքների հաշվեկշիռներում առկա հուշարձաններին առնչվող խնդիրները:
 
 
 
												


 
		 
		 
		 
		