Հայտնի ֆոտոլրագրող Գերման Ավագյանը մարտի 2-ին ահազանգել էր, որ քանդվել է Երևան-Սևան մայրուղում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» բրոնզե քանդակը:
Տեղեկացնում ենք, որ Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» քանդակը ընդգրկված չէ ՀՀ կառավարության կողմից 2003 թ. դեկտեմբերի 24-ի N 1793-Ն որոշմամբ հաստատված Կոտայքի մարզի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում», հետևաբար այն հուշարձանի կարգավիճակ չունի: