Մայրաքաղաքն ավելի մաքուր և կանաչապատ դարձնելու նպատակով Երևանի քաղաքապետարանը ապրիլի 11-ը հայտարարել է համաքաղաքային շաբաթօրյակի եւ ծառատունկի օր: «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները վաղ առավոտից ձեռնամուխ են եղել սանիտարական մաքրման աշխատանքների: Մաքրվել են «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքները: