Ս. թ. ապրիլի 18-ին հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրը, «Պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պաշտպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը և Արմավիրի մարզային գրադարանը համատեղ կազմակերպել են ` «Հուշարձաններ. խոսուն վկաներ» խորագիրը կրող ցուցահանդես:
Կցուցադրվեն Արևմտյան Հայաստանի 19 հուշարձանների և քաղաքների, այդ թվում նաև` 11 լուսանկար ՊՈԱԿ-ի ֆոնդերի բաժնի օպերատոր-լուսանկարիչ Աշոտ Մովսեսյանի` Կիլիկիայում կատարած լուսանկարչական աշխատանքներից: