ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԸ՝ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՈՒՄ

2015-09-29T13:42:02+00:00 29/09/2015|Արմավիր, Լրահոս|

Արմավիրի մարզային ծառայության նախաձեռնությամբ, Հայաստանում «Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակներում, Մեծամոր համայնքի հենակետային N 1 դպրոցում անցկացվել է Հայոց ցեղասպանության 100 ամյակին նվիրված միջոցառում: Մասնակցել են դպրոցի աշակերտները, ներկա են եղել Մեծամորի քաղաքապետ Ռոբերտ Գրիգորյանը, քաղաքապետարանի պաշտոնյաներ, տարբեր դպրոցների տնօրեններ, աշակերտներ, ծնողներ: Բացման խոսքով հանդես է եկել Մեծամորի հենակետային դպրոցի տնօրենը:

Գրական-երաժշտական միջոցառման ընթացքում դպրոցականները ներկայացրել են ցեղասպանության իրականացման փաստեր, անդրադարձել հայերի՝ պատմական հայրենիքից տեղահանմանը և շեշտել Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Ավարտին ելույթ է ունեցել Արամվիրի ՊՄՊ մարզային ծառայության պետ Ա. Սիմոնյանը, Մեծամորի քաղաքապետ Ռ. Գորիգորյանը, որն իր շնորհակալական խոսքում կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը: