ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

ԵՐԵՎԱՆՈՒՄ ԲԱՑՎԵԼ Է ՏԱԹԵՎԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ ՊԱՏՄՈՂ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

2018-03-29T16:01:18+00:00 23/10/2015|Երեվան, Լրահոս|

Երևանի ՊՄՊ մարզային ծառայության և ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժնի ջանքերով մայրաքաղաքի Ռուբեն Սևակի անվան թիվ 151 դպրոցում բացվել է «Տարթևի վանք» լուսանկարների ցուցահանդեսը: Բացման խոսքում մարզային ծառայության պետ Գարիկ Վարդանյանը ներկայացրել է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում պահվող լուսանկարները: Ցուցադրությունն ուղեկցվել է դպրոցի պատմության ուսուցիչների՝ IX դարում հիմնադրված Տաթևի վանական համալիրին վերաբերող պատմական ակնարկով: Տաթևը հայտնի է եղել որպես դպրության օրրան, իսկ հետագայում նաև Սյունյաց եպիսկոպոսության աթոռանիստ: Վանական համալիրը կառուցվել է աստիճանաբար՝ նախ IX-րդ դարի վերջից մինչև X-րդ դարը, ապա՝ XII-XIII դարերին: Տաթևի վանական համալիրի կազմում երեք եկեղեցիներ են, գրատունը, սեղանատունը, զանգակատունը, դամբարանը, տնտեսական և օժանդակ շինություններ:

Ցուցադրությանը զուգահեռ դպրոցականների նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև Տաթևի հուշարձանները ներկայացնող սլայդ շոու: