ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՏՈՒՌՆԵՐԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՑ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

ԻՆՉՊԵՍ ՊԱՀՊԱՆԵԼ ԵԿԵՂԵՑԻՆԵՐՆ ՈՒ ՄԱՏՈՒՌՆԵՐԸ. ՔՆՆԱՐԿՈՒՄ ԲԱՑ ԴԱՍԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

2018-03-29T15:57:17+00:00 23/10/2015|Գեղարքունիք, Լրահոս|

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ, Սևանի տարածաշրջանի պատասխանատու Աշխեն Մովսիսյանը Վարսեր գյուղի միջնակարգ դպրոցում անցկացրել է բաց դաս՝ «Մեր գյուղի եկեղեցիներն ու մատուռները» թեմայով: Դպրոցի 9-11-րդ դասարանի աշակերտների համար անցկացված բաց դասի ընթացքում ներկայացվել են Սևանի տարածաշրջանի Վարսեր գյուղի պատմամշակութային հուշարձանները՝ կիսավեր ու խոնարհված 19-րդ դարի եկեղեցին և 9-16 դար թվագրվող Ծաղկավանք մատուռը: Անդրադարձ է կատարվել նաև 1980-ականներին մատուռում կատարված վերականգնման աշխատանքներին, ինչից հետո այն մշտական աղոթատեղի է դարձել գյուղի հավատացյալների համար:

Բաց դասի ընթացքում քննարկվել են եկեղեցիների ու մատուռների պահպանությանը, սանիտարական մաքրմանը և այդ գործում պատաներիների մասնակցությանը վերաբերող հարցեր:

Գեղարքունիքի ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Ա. Մովսիսյանը պատասխանել է դպրոցականներին հետաքրքրող հարցերին: