ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ «Պահենք ու պահպանենք մեզ շրջապատող եկեղեցիներն ու մատուռները» թեմայով բաց դաս է անցկացվել Գեղամավանի Աշոտ Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցում:
Բաց դասն անցկացրել են ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ, Սևանի տարածաշրջանի պատասխանատու Ա. Մովսիսյանը և դպրոցի պատմության ուսուցչուհի Ա. Առաքելյանը:
Քննարկվել են գյուղի եկեղեցիների ու մատուռների պահպանությանը, այդ գործում դպրոցականների մասնակցությանը վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել և կարևորվել նաև գյուղի եկեղեցիների ու մատուռների սանիտարական մաքրմանը աշակերտներին ներգրավելու անհրաժեշտությունը:
Բաց դասը հրաշալի առիթ է, որպեսզի աշակերտները ոչ միայն ավելի լավ ճանաչեն իրենց գյուղի հուշարձանները, լավատեղյակ լինեն նրանց պատմությանը, այլև իրենց փոքրիկ ներդրումն ունենան դրանց պահպանության գործում: