ՀՈՍՏՈՒՆ ԳՅՈՒՂԱՏԵՂԻ
Վայոց Ձորի մարզ
գ. Հոստուն
պետ. ցուցիչ` 9.21.7
Գտնվում է Եղեգիս գետի աջակողմյան ափին, պատմական Եղեգիս գյուղաքաղաքի ավերակներից հարավարևելք: Միջնադարյան այս բնակավայրը լքվել է 1950-ական թթ.:
Գյուղի կենտրոնում գտնվում է XVII-XVIII դդ.կառուցված կիսախարխուլ եկեղեցի, որին արևմուտքից կից է գավիթը: Եկեղեցու պատերի մեջ զետեղված են XIII դ. խաչքարեր: Գյուղի մերձակայքում են Ոստանիք (Ոստին, Ոստիք) հին գյուղի` բերդ-բնակավայրի, ավերակները: Պահպանվել են կիսավեր եկեղեցիներ, XIII-XV դդ. խաչքարեր: 2005-2006 թթ. հնագետների կողմից իրականացվել են տարածքի մասնակի պեղումներ (պեղումների ղեկավար` Աշոտ Փիլիպոսյան): Պեղվել են 9-11-րդ, 13-14-րդ, 16-17-րդ, 19-րդ դարերի հնագիտական շերտեր: Հայտնաբերված գտածոների մեջ կան մեծ քանակությամբ խեցեղեն (9-11-րդ բնորոշ դաջազարդ կարասի բեկորներ, 14-16-րդ դարերի ջնարակված, կարմիր փայլեցված անոթներ), ապակի (ապակե ապարանջաններ), 14-16 րդ դարերի դրամներ:
Հիմնական գրականության
Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
МАК,вып.XIII, М.,1916.