«Սմբատաբերդ» ամրոցը, հավանաբար, կառուցվել է Արշակունիների թագավորության շրջանում։ Համաձայն պատմական տեղեկությունների՝ V դ․ ամրոցի մոտ հայերի և պարսիկների միջև ճակատամարտ է տեղի ունեցել։
Ստույգ հայտնի չէ ամրոցի իրական անունը։ Ժողովուրդը Սմբատաբերդ է կոչում, թերևս XIII դդ․ նշանավոր իշխան Սմբատ Օրբելյանի պատվին, որը գուցե վերակառուցել և ամրացրել է բերդը։
IX դ․ կեսին Սյունյաց իշխանները, Եղեգիսը դարձնելով իրենց վարչաքաղաքական կենտրոնը, ռազմական հենակետ են դարձրել հենց Սմբատաբերդ ամրոցը։
«Սմբատաբերդ» պատմամշակութային արգելոցը 2018 թ․ գործում է որպես «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճուղ։