ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅԱՆ ՆՎԻՐՅԱԼՆԵՐԸ

Պատմամշակութային ժառանգության պահպանությունը, ուսումնասիրումն ու հանրահռչակումը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գործառույթներից է: Մեր հուշարձանների պահապանները, էքսկուրսավարները, մյուս աշխատակիցները քաջ գիտակցում են իրենց ուսերին դրված ծանր բեռը` պահպանել ու սերունդներին փոխանցել մշակութային ժառանգությունը:

Hushardzan.am-ի էջերում ընթերցողն այսուհետ կարող է ծանոթանալ ոլորտին «զինվորագրված» նվիրյալներին, ովքեր համեստ նվիրումով աշխատել են ու շարունակում են աշխատել, ում համար մշակութային ժառանգության հուշարձանը, թեկուզ ամենափոքր բեկորն ու մասունքը շատ թանկ են ու կարևոր: Խորագրի առաջին դիմանկարը «Զվարթնոց պատմամշակութային-արգելոց թանգարանի» հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանինն է: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակազմը սրտանց շնորհավորում է տիկին Հարությունյանին կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում առողջություն, նորանոր ձեռքբերումներ ու հաջողություններ: