«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության հուշարձանների պահապան Ժիրայր Ավետիսյանը օրերս Տեղ գյուղի հուշարձանների տարածք կատարած հերթական շրջայցի ընթացքում արձանագրել է, որ գյուղի Սբ. Գևորգ եկեղեցու մոտ գտնվող XVIII դարի «Մելիք-Բարխուդարյանների ամարաթ» բնակելի համալիրի (պետ.ցուցիչ՝ 8.101.4) տանիքի թիթեղներից մի քանիսը ուժեղ քամին պոկել է:
Հ.Գ. Հուշարձանը հանրապետական նշանակության է, ընդգրկված է պետական սեփականություն համարվող և օտարման ոչ ենթակա հուշարձանների ցանկում: