ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ՝ Սևանի քաղաքապետարանի մշակույթի բաժինի և սպորտի դպրոցի հետ համատեղ, Սևան քաղաքում անցկացվել է 2000 մ վազքատարածքով կռոսավազքի մրցում: Վազքին մասնակցել են Սևան քաղաքի սպորտդպրոցի բռցքամարտի, կառատեի, ըմբշամարտի և այլ սպորտաձևերի մարզիկներ: Կռոսավազքի մասնակիցներ Սուրեն Նիկողոսյանը, Գոռ Սիմոնյանն ու Արթուր Խաչատրյանը զբաղեցրել են համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը: Միջոցառման ավարտին մարզային ծառայության պետի տեղակալ Աշխեն Մովսիսյանը մարզիկներին ծանոթացրել է հայկական հնագույն խաղերի պատմությանը:
Հիշեցնենք, որ յուրաքանչյուր տարի ապրիլի 18-ին՝ հուշարձանների և տեսարժան վայրերի պահպանման միջազգային օրվա առթիվ , ԻԿՕՄՕՍ-ն առաջադրում է օրվա խորհրդին առնչվող որևէ թեմա: Այս տարի հուշարձանների պահապաններին առաջարկվել է հանդես գալ մշակութային ժառանգությանը նվիրված նախաձեռնություններով՝ «Սպորտի ժառանգությունը» խորագրի ներքո: Դրանով ԻԿՕՄՕՍ-ը նպատակ ունի շեշտել սպորտի դրական ազդեցությունը մարդու կյանքում, ներկայացնել պատմամշակութային ժառանգության մեջ դրա դրսևորումներն ու այդպիսով ևս նպաստել այդ ժառանգության հանրահռչակմանը: