ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՍԵՎՔԱՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՔՐՎԵԼ ՈՒ ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ ԵՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2021-11-17T14:14:49+00:00 13/04/2016|Տավուշ, Լրահոս|

ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության նախաձեռնությամբ ս.թ. ապրիլի 13-ին սանիտարական մաքրման ու բարեկարգման աշխատանքներ են իրականացվել Սևքար համայնքում հաշվառված Գերեզմանոց /պետ. ցուցիչ` 10.58.4/, Հուշարձան Սարգիս Ծովանյանի /Սևքարեցի Սաքո//պետ. ցուցիչ`10.58.4.1/ և զորապետ Հ.Ս. Վարշամյանցի /պետ. ցուցիչ` 10.58.4.2/ հուշարձանների տարածքներում:

Այդ աշխատանքներին մասնակցել են Սևքար համայնքի միջնակարգ դպրոցի 20-ից ավելի աշակերտներ: ՊՈԱԿ-ի ՊՄՊ Տավուշի մարզային ծառայության պետը դպրոցականներին ներկայացրել է մարզի պատմամշակութային ժառանգությունը, պատմել Սևքարեցի Սաքոյի, զորապետ Վարշամյանցի մասին: Նա կոչ է արել պատասխանատու և հոգատար վերաբերմունք դրսևորել մշակութային ժառանգության պահպանության հանդեպ: