ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ

ԵՐԿՐՈՐԴ ԱՇԽԱՐՀԱՄԱՐՏՈՒՄ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՀԱՎԵՐԺԱՑՆՈՂ

2021-11-17T14:11:03+00:00 14/04/2016|Կոտայք, Լրահոս|

Արզնիի հուշարձանը, Կոտայքի մարզ, պետ.ցուցիչ `6.16.14: Հուշարձանը գտնվում է գյուղի կենտրոնում` գյուղապետարանի շենքի հարևանությամբ: Տարածքը ցանկապատված է և գտնվում է բարեկարգ վիճակում:

Հուշարձանը կառուցվել է 1977 թ.՝ քանդակագործ Ի. Ա. Դանիելովի նախագծով: Հուշարձանի կենտրոնական հատվածում՝ տուֆակերտ պատվանդանի վրա, տեղադրված է խրոխտ զինվորի արձանը` աջ ձեռքում վեր պարզած ինքնաձիգ հրացանով: Հուշարձանն ամբողջանում է կարմիր սրբատաշ տուֆից կառուցված հուշապատով, որի սպիտակ մարմարե սալիկների վրա փորագրված է զոհված համագյուղացիների անվանացուցակը (78 ազգանուն): Հուշաձանի ընդհանուր բարձրությունը կազմում է շուրջ 8մ: Մուտքի երկու կողմերում տեղադրված են ցայտաղբյուրներ:

Հուշարձանի պահպանական գոտին զբաղեցնում է 0,04 հա հողատարածք:

Օգտագործված գրականություն.
1. Հուշարձանի նկարագրական -բնութագրական տեղեկանք: ՊՄՊ ծառայության ուսումնասիրություններ և դիտարկումներ: