ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

2016-04-18T09:31:09+00:00 18/04/2016|Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային խորհրդի /ԻԿՕՄՕՍ/ առաջարկով ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1983 թվականից ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օր: Հայաստանը համաշխարհային ժառանգության կոնվենցիան վավերացրել է 1993թ. սեպտեմբերի 5-ին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը տոնը նշում է բազմաբնույթ միջոցառումների անցկացմամբ:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրինությունը շնորհավորում է գործընկերներին մասնագիտական տոնի առիթով` մաղթում հաջողություններ ու նորանոր ձեռքբերումներ:
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային «Արժեքների ցանկում» ընդգրկված հուշարձանների թվում են` Էջմիածնի Մայր տաճարը, Զվարթնոց տաճարը, Հռիփսիմեի տաճարը Սբ. Գայանե, Սբ. Հռիփսիմե եկեղեցիները, Հաղպատի վանական համալիրը, Սանահինի վանական համալիրը, Գեղարդի վանական համալիրը և Ազատ գետի հովիտը: