ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության նախաձեռնությամբ ապրիլի 18-ին՝ Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվա կապակցությամբ, Արմավիրի մարզի 70 դպրոցի աշակերտներ մասնակցել են հուշարձանների սանմաքրման և բարեկարգման աշխատանքներին:
Գետաշեն համայնքում սանմաքրման աշատանքներից հետո, միջնակարգ դպրոցի աշակերտների նախաձեռնությամբ, գյուղի կրթօջախի թանգարանում կազմակերպվել է բաց դաս՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան:
Էջմիածին քաղաքի թիվ 2 դպրոցի աշակերտները հուշարձանի տարածքը մաքրելուց հետո մասնակցել են պատմության ուսուցիչուհու կազմակերպած բաց դասին: Թերթելով մեր հարուստ մշակութային ժառանգության էջերը՝ մանկավարժը պատատնիների ուշադրությունը սևեռել է հուշարձանների պահպանության ազգանվեր գործին՝ նշելով դրա առանձնակի կարևորությունը ազգային գիտակցության դաստիարակության գործում: