ԲԱՑ ԴԱՍ «ԳԱՌՆԻՈՒՄ»

ԲԱՑ ԴԱՍ «ԳԱՌՆԻՈՒՄ»

Թանգարանների միջազգային օրն այցելուների պակաս չի ունեցել նաև «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Օրվա առթիվ արգելոց-թանգարանում կազմակերպվել է բաց դաս «Գառնիի մշակութային լանդշաֆտը» թեմայով։ Գառնի համայնքի 2-րդ դպրոցի 9 -րդ դասարանի աշակերտների համար բաց դասն անցկացրել է ավագ դպրոցի ուսուցչուհի Ն. Խաչատրյանը:

Ն. Խաչատրյանը խոսելով Գառնիի լանդշաֆտի մասին, ընդգծել է, որ ժամանակին պատահական չի ընտրվել Գառնի հեթանոսական տաճարի կառուցման վայրը: Այդ բարձունքն ընտրելիս հաշվի է առնվել բնական պաշտպանվածությունը և տաճարից կիրճի վրա բացվող հրաշալի տեսարանը:

Բաց դասն ավարտվել է արգելոց-թանգարանի տարածքում անցկացված էքսկուրսիայով: