ՊՈԱԿ-Ը՝ «ART EXPO» 2012 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

ՊՈԱԿ-Ը՝ «ART EXPO» 2012 ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՈՒՄ

2012-03-06T10:46:45+00:00 05/03/2012|Լրահոս|

Մարտի 2-4-ը ՀՀ մշակույթի նախարարու-
թյան հովանու ներքո Երեւանում անցկացվեց «ART EXPO» 2012 ցուցահանդեսը։ Ամենամյա միջոցառմանը մասնակցեց նաեւ «Պատմամշակութային
արգելոց-թանգարանների եւ պատմական միջա-
վայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։ Առանձին տաղավարով ներկայացվեցին ՊՈԱԿ-ի անցյալ տարվա գործունեությունն ու հաջողությունները։ Դրանք մեկ տասնյակից ավելի էին. միջազգային գործակցության կապերի ամրապնդման մասին տեղեկատվություն, անշարժ հուշարձանների պահպանության ոլորտում ՊՈԱԿ-ի ու ՊՄՊ մարզային ծառայությունների կատարած աշխատանքների ամփոփ ներկայացում, ՊՈԱԿ-ի կողմից իրականացված հրատարակությունների ցուցադրում եւ այլն։
Ցուցահանդեսի բացմանը ներկա գտնվեց նաեւ հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։ Ի թիվս այլ տաղավարների, երկրի ղեկավարը հյուրընկալվեց նաեւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տաղավարում, հետաքրքրվեց կատարած աշխատանքներով։ ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վլադիմիր Պողոսյանը Սերժ Սարգսյանին ներկայացրեց ՊՈԱԿ-ի ձեռքբերումները՝ մասնավորապես Գառնի պատմամշակութային արգելոց-թանգարանին «Մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման «Մելինա Մերկուրի» միջազգային մրցանակի» , Վահանավանքի 1100-ամյա հոբելյանին նվիրված գիտաժողովի աշխատանքների, Օրբելյան իշխանական տան 800 ամյակին նվիրված միջոցառումների մասին։ Երկրի ղեկավարին զեկուցվել է նաեւ անցայլ տարի ՊՈԱԿ-ի կողմից իրականացված գիտակրթական, ցուցահանդեսային մշակութային, ազգագրական ծրագրերի ու հրատարակությունների մասին։ Զեկուցվել է նաեւ ՀՀ մշակույթի, կրթության ու գիտության, ինչպես նաեւ՝ պաշտպանության նախարարների՝ «Համագործակցությունն ամրապնդելու, պատմամշակութային արժեքները պահպանելու եւ պատանիների ու երիտասարդների քաղաքացիական ու ռազամահայրենասիրական դաստիարակության գործընթացը բարելավելու մասին» համատեղ հրամանի կատարման ընթացքը։
ՊՈԱԿ-ի ձեռնարկմամբ 2011 հնագիտական պեղումներ են իրականացվել տարբեր մարզերում, մասնավորապես Մեծամորի արգելոցի տարածքում։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները մասնակցել են Լանջաղբյուր գյուղի հուշարձանի փրկարարական, նաեւ՝ տարբեր արշավախմբերի աշխատանքներին։
«ART EXPO» 2012 ցուցահանդեսի ժամանակ կայացել է նաեւ «Գլաձորի համալսարան» ֆիլմի շնորհանդեսը, գործարկվել է ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքը՝ www.hushardzan.am, ինչպես նաեւ՝ թեժ գիծը` 54-55-70 հեռախոսահամարով, որով այսուհետ մեր հայրենակիցները կարող են կապ պահպանել ՊՈԱԿ-ի հետ։

Ի դեպ, ՊՈԱԿ-ի անցյալ տարվա աշխատանքների մասին ամբողջական հաշվետվությունը տեղադրված է պաշտոնական կայք էջում։