ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻՈՒՄ»

ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՏՈՆԱԿԱՆ ՀԱՄԵՐԳ «ԳԱՌՆԻՈՒՄ»

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ այսօր մանուկների մոլորակի է վերածվել «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը: Երեխաների պաշտպանության օրվա առթիվ արգելոց-թանգարանի մուտքն ազատ է եղել մինչև 16 տարեկան երեխաների համար:

Օրվա առթիվ ՊՈԱԿ-ի մշակութային արժեքների հանրահռչակման, օգտագործման և մարքեթինգի բաժնի նախաձեռնությամբ կազմակերպվել է մանուկներին նվիրված տոնական միջոցառում-համերգ: Ելույթ են ունեցել Աջափնյակ վարչական շրջանի գեղագիտական կենտրոնի «Վասպուրիկ» մարիոնետների թատրոնը, «Մանուկների մոլորակ» կրթադաստիարակչական-գեղագիտական կենտրոնը, Երևանի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտամանկավարժական քոլեջի ժողովրդական և էստրադային երգեցողության բաժնի ուսանողները, Գառնիի մարզամշակութային կենտրոնի «Գառնի» պարային համույթը և «Գեղարվեստական մարմնամարզության և ակրոբատիկայի օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի» սաները: Մանուկներին նվիրված տոնական համերգը դերասան, ասմունքող Ջիվան Սարգսյանի աջակցությամբ վարել են պատանի հաղորդավարներ Մանե Սոֆյանն ու Երվանդ Ալավերդյանը: Մանուկների շուրթերից հնչել են սիրված երգեր, ներկայացվել են գեղարվեստական մարմնամարզության դիտարժան կատարումներ, պարային համարներ, տիկնիկային թատերական ելույթներ: