ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ

2018-03-29T15:55:51+00:00 19/10/2016|Արմավիր, Լրահոս|

ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայությունը և ՊՈԱԿ-ի գիտամեթոդական աշխատանքների և ցուցադրությունների կազմակերպման բաժինը Արմավիրի մարզային գրադարանում համատեղ կազմակերպել են «Հարատևող հիշողություն» խորագրով լուսանկարների ցուցահանդես՝ նվիրված ՀՀ անկախության 25 ամյակին:
Ցուցադրությունը պատմում է Ախթամարի Ս. Խաչ եկեղեցու բարձրարժեք ճարտարապետության մասին։ Ներկայացվել են Արևմտյան Հայաստանի քարտեզը, արխիվային հին լուսանկարներ, որոնք վկայում են, թե ինչպիսին է եղել Ս. Խաչը մինչև վերականգնումը և դրանից հետո։ Բացառիկ լուսանկարները հնարավորություն են տալիս ընդգրկուն պատկերացում կազմել եկեղեցու որմնանկարների, մանրանկարչության, հուշարձանի հարակից կառույցների ճարտարապետական պատկերի վերաբերյալ։
Ցուցահանդեսի բացմանը ներկա են եղել ՊՄՊ Արմավիրի մարզային ծառայության պետ Անդրանիկ Սիմոնյանը, պետի տեղակալ Գուրգեն Ջամալյանը, գիտաշխատող Աշխեն Բաղմանյանը, Արմավիրի մարզային գրադարանի աշխատակիցներ, դպրոցականներ։
Ճարտարապետական այս գոհարի մասին պատմող «Հարատևող հիշողություն» ցուցադրությունը Արմավիրի մարզային գրադարանում կգործի մինչև հոկտեմբերի 22-ը։