«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում իրականացվող միջոցառումները մշտապես միտված են եղել պատանիների ու երիտասարդների ազգային դաստիարակությանը, գեղագիտական ճաշակի ձևավորմանը։
Նմանատիպ միջոցառումների շարքում են բազմաթիվ բաց դասերը, Գառնի համայնքի գեղարվեստի դպրոցի սաների աշխատանքների բացօդյա ցուցահանդեսները, ծառատունկները։
Արգելոց-թանգարանի տարածքի թույլատրելի հատվածում օրերս հերթական ծառատունկն է անցկացվել։
Արգելոց-թանգարանի աշխատակիցները` Գառնիի երիտասարդական կազմակերպության անդամների հետ համատեղ, տնկել են ծիրանենիներ և բարդիներ։ Ծառատունկին զուգահեռ նրանց ներկայացվել է «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի ստեղծման պատմությունը, մանրամասն անդրադարձ է կատարվել տաճարի պատմաճարտարապետական նշանակությանը։