ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

ՄԱՔՐՎԵԼ ԵՆ «ՀԱՂԹԱՆԱԿԻ ԿԱՄՈՒՐՋ» ԵՎ «ԿԱՐՄԻՐ ԿԱՄՈՒՐՋ» ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ

2016-11-16T02:02:06+00:00 12/11/2016|Լրահոս|

Մասնակցենք արևի քաղաք Երևանի մաքրությանը, բարեկարգմանն ու ծառատունկին․ նոյեմբերի 12-ին Երևանի քաղաքապետարանի կազմակերպած համաքաղաքային ծառատունկին և շաբաթօրյակին միացել է նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը։

Քաղաքային իշխանության ներկայացուցիչները համոզված են, որ համաքաղաքային ծառատունկներն ու շաբաթօրյակները հրաշալի առիթ են քաղաքի կանաչապատման ու մաքրության կարևոր գործին աջակցելու համար։

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ ուժերով վաղ առավոտից սանիտարական մաքրման աշխատանքներ են իրականացվել «Հաղթանակի կամուրջ» և «Կարմիր կամուրջ» հուշարձանների տարածքներում։