ՊՄՊ Արարատի մարզային ծառայության նախաձեռնությամբ` նոյեմբերի 17-ին Արարատի մարզի Արարատ գյուղի Սբ. Հակոբ/պետ. ցուցիչ՝ 3.15.4./ եկեղեցում անցկացվել է բաց դաս` նվիրված եկեղեցու հիմնադրման 150-ամյակին: Միջոցառմանը ներկա են եղել ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետ Ռոման Կարապետյանը, տեղակալ Անահիտ Դալլաքյանը, Արարատ համայնքի թիվ 3 միջնակարգ դպրոցի տնօրեն Բաբկեն Բալայանը, ուսուցիչներ, աշակերտներ, ՏԻՄ ներկայացուցիչներ, ինչպես նաև Սբ. Հակոբ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Դավիթ քահանա Սահակյանը:
Բացման խոսքով հանդես է եկել ծառայության պետ Ռոման Կարապետյանը. ողջունելով ներկաներին` նա անդրադարձել է մարզի հուշարձաններին և դրանց պահպանության խնդիրներին:
ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Դալլաքյանը ներկայացրել է զեկույց՝ նվիրված Սբ. Հակոբ եկեղեցուն, համայնքի պատմությանն ու հուշարձաններին։ Անդրադառնալով հուշարձաններին՝ Անահիտ Դալլաքյանը ներկաներին հորդորել է սրտացավ լինել պատմամշակութային ժառանգության պահպանության գործում։
Եկեղեցու բակում անցկացված բաց դասն ավարտվել է աշակերտների հայրենասիրական ելույթներով և Տեր Դավիթ քահանա Սահակյանի օրհնությամբ։ Դպրոցի տնօրենը ՊՄՊ Արարատի մարզային ծառայության պատասխանատուներին շնորհակալություն է հայտնել` հետաքրքիր ու բովանդակալից միջոցառում անցկացնելու համար։