ԲԱՑ ԴԱՍ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

ԲԱՑ ԴԱՍ ՄԱՐՏՈՒՆԻՈՒՄ

2018-03-29T15:57:16+00:00 23/11/2016|Գեղարքունիք, Լրահոս|

ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ բաց դաս է անցկացվել Մարտունի գյուղի միջնակարգ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտների համար։ Ներկա է եղել ՊՄՊ Գեղարքունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Հայկ Ջառահյանը։ Բաց դասն անցկացրած պատմության ուսուցիչ Աշոտ Մուրադյանն անդրադարձել է Մարտունու տարածաշրջանի պատմամշակութային հուշարձաններին՝ «Մակաղատեղի» հանդամասում գտնվող ամրոցին, «Կարմիր եղցի» վանական համալիրի ավերակներին, «Աղջկա բերդ»-ին և այլն։

Ուսուցչի պատմական ակնարկից հետո Մարտունու տարածաշրջանի հուշարձանների մասին համառոտ տեղեկություններ է ներկայացրել նաև Հայկ Ջառահյանը։ Նա խոսել է նաև հուշարձանների ներկա վիճակի, պահպանության խնդիրների մասին և դպրոցականներին հորդորել ակտիվ լինել հայրենի հուշարձաններն անաղարտ պահելու գործում։

Բաց դասն ավարտվել է ակտիվ հարց ու պատասխանով։