ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

ԹԱՆԳԱՐԱՆԱՅԻՆ ՑՈՒՑԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՆՎԻՐՎԱԾ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ

2017-02-06T15:49:05+00:00 29/11/2016|Լրահոս|

Նոյեմբերի 30-ին, ժամը 16.00-ին ՀՀ ԳԱԱ Երկրաբանության թանգարանում տեղի կունենա «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, Խ.Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի դասախոս Լիանա Գևորգյանի և նույն բուհի դասախոս, թանգարանի տնօրեն Ալվարդ Գրիգորյանի հեղինակած` «Թանգարանային ցուցադրությունների կազմակերպման հիմունքներ» և «Էքսկուրսավարության հիմունքներ» ձեռնարկների շնորհանդեսը:

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած ուսումնամեթոդական ձեռնարկները նախատեսված են զբոսաշրջության և թանգարանային ոլորտի աշխատակիցների, ինչպես նաև բուհերի զբոսաշրջություն և թանգարանագիտություն ուսումնասիրող ուսանողների համար: