ՊՈԱԿ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ` ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ՊՈԱԿ-Ը ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ Է ԿԱՆԱՆՑ` ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

2017-03-10T16:36:16+00:00 07/03/2017|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին ի սրտե շնորհավորում է մարտի 8-ի՝ կանանց միջազգային օրվա առթիվ:

Սիրելի կանայք, աղջիկներ պատահական չէ, որ Ձեր տոնը համընկնում է հենց գարնան գալստյան, բնության զարթոնքի հետ, ուրեմն թող գարնան պայծառ արևի ու նորաբողբոջ ծաղկաբույրի նման լինի Ձեր կյանքի յուրաքանչյուր օրը:

Տոնն ընդամենը ևս մեկ առիթ է գնահատելու և ջերմությամբ պարուրելու մեր սիրելի կանանց, մայրերին, դուստրերին, չմոռանանք մեր կյանքում նրանց ունեցած ամենօրյա նվիրումի, սիրո ու հոգատարության մասին, ինչի համար արժե նրանց ամեն օրը տոն դարձնել։

Հայտնի գրող Էրիխ Մարիա Ռեմարկի հայտնի մտքերից մեկը կնոջ լավագույն բնորոշումն է տալիս. «Կինը դա ձեզ համար երկաթյա կահույք չէ՝ նա ծաղիկ է: Նրան պետք չէ գործարարություն: Նրան պետք են արևային, բարի խոսքեր: Ավելի լավ է մեկ անգամ ինչ-որ հաճելի բան ասել նրան, քան ամբողջ կյանքում ինքնամփոփ մոլեգնությամբ աշխատել նրա համար»: