ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ. «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ»

ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆ. «ԱՆԻ. ՊԱՀԼԱՎՈՒՆՅԱՑ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ»

2017-03-21T16:32:27+00:00 20/03/2017|Լրահոս|

Հայկական ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմանդիր, ճարտարապետ Թորոս Թորամանյանի «Անի. Պահլավունյաց եկեղեցիներ» պրակում ներկայացվել են անվանի գիտնականի կատարած` Անիի Ս. Առաքելոց եկեղեցու եւ գավթի, Ս. Փրկիչ եւ Ս. Գրիգոր /Ապուղամրենց/ եկեղեցիների չափագրություններն ու վերակազմությունները: Ընտրված եկեղեցիների մեկենասներն են եղել հայկական Պահլավունյաց իշխանական տոհմի ներկայացուցիչները, որոնց հայրենանվեր գործունեության մասին հիացմունքով ու ակնածանքով է խոսել Թորամանյանը: Եկեղեցիներից յուրաքանչյուրն իր հորինվածքով ու հարդարանքով անփոխարինելի տեղ է զբաղեցնում հայկական ճարտարապետության գանձարանում:

Ընթերցողին ներկայացված գծագրական նյութերի մեծ մասը տպագրվել է առաջին անգամ: