ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

ԵՐԵՎԱՆԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻՆ ԵՆ ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ

2018-03-29T16:01:16+00:00 14/04/2017|Երեվան, Լրահոս|

Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, նախատեսված միջոցառումների շրջանակում, ՊՄՊ Երևանի մարզային ծառայությունը ապրիլի 13-ին Երևան քաղաքի Լևոն Շանթի անվան միջնակարգ դպրոցում անցկացրել է «Արևմտյան Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանները» խորագրով բաց դաս:

Բաց դասն անցկացրել է մարզային ծառայության գիտաշխատող Փիրուզա Սահակյանը, ով ներկայացրել է Արևմտյան Հայաստանի հուշաձաններն ու դրանց հետ կապված հետաքրքիր պատմություններ։ Այն ուղեկցվել է հուշարձանների լուսապատկերային ցուցադրությամբ։

Դպրոցի տնօրեն Արմինե Զուռնաչյանը, բարձր գնահատելով երիտասարդ սերնդին պատմական հուշարձաններին ծանոթացնելու մարզային ծառայության նախաձեռնությունը, հույս է հայտնել, որ նման միջոցառումները շարունակական կլինեն։ Ցուցադրության կազմակերպման գործում ակտիվ են եղել նաև դպրոցի ուսուցիչները: Ավարտին ՊՄՊ Երևանի մարզային ծառայության պետ Վրեժ Հաջյանը շնորհակալություն է հայտնել դպրոցի կոլեկտիվին միջոցառման կազմակերպման գործում ցուցաբերած աջակցության և ակտիվ մասնակցության համար։