ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ. «ԶՎԱՐԹՆՈՑՆ ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ»

ՄԻԽԱՅԻԼ ՇՎԻԴԿՈՅ. «ԶՎԱՐԹՆՈՑՆ ԱՆԵՐԵՒԱԿԱՅԵԼԻ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է ԹՈՂՆՈՒՄ»

2012-05-02T17:07:39+00:00 02/05/2012|Լրահոս|

Միջմշակութային գործակցությունը Հայաստանի ու Ռուսաստանի միջեւ ամուր հիմքերի վրա է դրված։ Վկան՝ ոլորտին առնչվող բազմաթիվ ծրագրերի իրականացումն է։ Միջմշակութային գործակցության շրջանակում օրերս Երեւանում էր ՌԴ նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՀՀ ՄՀ համանախագահ Միխայիլ Շվիդկոյը։ Այցի ընթացքում ռուսաստանցի հյուրը ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի, փոխնախարար Արեւ Սամուելյանի եւ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտական աշխատանքների գծով տնօրենի տեղեկալ Աշոտ Փիլիպոսյանի ուղեկցությամբ եղավ Զվարթնոցի տաճարում՝ ծանոթացավ թանգարանի նոր ցուցադրությանը։ Միխայիլ Շվիդկոյը հետաքրքրությամբ դիտեց ցուցանմուշները, գրառում կատարեց պատվավոր հյուրերի գրքում։ Նա իր տպավորությունները կիսեց նաեւ մեզ հետ, մասնավորապես ասելով. «Առավոտյան եղա նաեւ Պատմության թանգարանում, որտեղ ներկայացված են վաղ, միջին ու ուշ բրոնզե դարերի նմուշներ։ Վաղ քրիստոնեության ժամանակաշրջանի հուշարձանները յուրօրինակ են ողջ աշխարհում։ Զվարթնոցն էլ այդ առումով աներեւակայելի տպավորություն է թողնում»։

Նրա խոսքով, Հայաստանում խնամքով են պահպանում եւ վերաբերվում ժամանակների միջեւ կապին։ «Պետք է հարգանքով վերաբերվել նաեւ այն մարդկանց ովքեր անցած տարիների ընթացքում հսկայական աշխատանք են իրականացրել պեղումներ իրականացնելով Զվարթնոցի տաճարում։ Մ. Շվիդկոյը իր հիացմունքն է արտահայտել նաեւ մեր երկրի հուշարձանների պահպանվածության վերաբերյալ։ «Դուք լավ եք պահպանում հատկապես այն, ինչ եկել է անցյալից»,- ասել է նա։