ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ- ԶՐՈՒՅՑ «ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ

ԵՎԳԵՆԻ ԲԱՅԲՈՒՐԴՅԱՆԸ ԵՎ ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԸ. ՀԱՆԴԻՊՈՒՄ- ԶՐՈՒՅՑ «ՄԵԾԱՄՈՐ»-ՈՒՄ

Մայիսի 18-ին ժամը 15։00-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում, «Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի շրջանակներում, տեղի կունենա «Եվգենի Բայբուրդյանը և Շենգավիթյան մշակույթը» թեմայով հանդիպում- զրույց, որը կվարի ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի վաղ հնագիտության բաժնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր Ռուբեն Բադալյանը։

Հայ հնագետ-արևելագետ, կովկասագետ, հայագետ Եվգենի Բայբուրդյանը եղել է Հայաստանի պետական թանգարանի և Հայաստանի հնությունների պահպանման կոմիտեի գիտական աշխատող։ 1920-ական թվականների վերջից մինչև 1930-ական թվականների կեսերը պեղումներ է կատարել Շենգավիթ բնակավայրում։ 1939 թվականին Բորիս Պիոտրովսկու և Իգոր Դիակոնովի ղեկավարությամբ մասնակցել է Կարմիր բլուրի պեղումներին։ Այնուհետև ենթարկվում է հալածանքների և շուտով ձերբակալվում, իսկ նույն թվականի մայիսի 13-ին՝ գնդակահարվում։ Հետմահու արդարացվել է:

«Մեծամորյան ընթերցումներ» գիտակրթական ծրագրի նպատակը ոչ միայն հնագիտության բնագավառում գիտական նվաճումները հանրահռչակելն է, այլև հայ հնագետների, հնամարդաբանների, ոլորտի մյուս մասնագետների գիտական գործունեությունը, ձեռքբերումները երիտասարդ հնագետներին, ուսանողներին ներկայացնելը։