ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

ԲԱՐԵԿԱՐԳՎԵԼ Է ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԱՎԵԼԻ ՔԱՆ 25 ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՏԱՐԱԾՔ

2018-03-29T16:00:40+00:00 29/05/2017|Վայոց Ձոր|

Համապետական շաբաթօրյակին ակտիվություն են ցուցաբերել նաև ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության ու մարզի ՏԻ մարմինների պատասխանատուները:

Մարզային ծառայության պետը, տեղակալը, գիտաշխատողը և Եղեգիսի պահապանները Հերմոնի համայնքապետարանի և հիմնական դպրոցի մանկավարժների հետ սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացրել Արատես վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 9.29.1.1) տարածքում, իսկ Վայքի տարածաշրջանի աշխատանքները համակարգել է մարզային ծառայության պետի տեղակալ Համլետ Եղիազարյանը: Գնդևազի պահապան Հրահատ Արսենյանը և մի խումբ աշակերտներ հողի շերտից մաքրել ու տեղում կանգնեցրել են միջնադարյան խաչքարը (պետ. ցուցիչ՝ 9.16.2.1)։

«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանի անձնակազմը սանիտարական մաքրման աշխատանքներ է կատարել Թանահատի վանական համալիրի (պետ. ցուցիչ՝ 9.42.8) և թանգարանի տարածքներում:

«Արփի» բնապատմական արգելոցի նախաձեռնած համապետական շաբաթօրյակն իրականացվել է Արենի համայնքի միջնակարգ դպրոցի աշակերտների, ուսուցիչների հետ միասին: Մաքրվել են արգելոցի և Արենի գյուղի հուշարձանների տարածքները, այնուհետև նրանց են միացել համայնքապետարանի աշխատակիցները և աշխատանքները շարունակվել են Նորավանքի ձորում։

ՊՄՊ Վայոց ձորի մարզային ծառայության նախաձեռնությամբ համապետական շաբաթօրյակի ընթացքում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ են իրականացվել մարզի ավելի քան 25 հուշարձանների տարածքներում։