ՎԼ.ՊՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ ԷՄՄԱ ՆԱՐԴԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

ՎԼ.ՊՈՂՈՍՅԱՆՆ ՈՒ ԷՄՄԱ ՆԱՐԴԻՆ ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ ԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՀԱՐՑԵՐ

2012-06-22T11:01:08+00:00 22/06/2012|Լրահոս|

Թանգարանային միջազգային խորհրդի (ԻԿՕՄ) Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի (ՍԵԿԱ) նախագահ Էմմա Նարդին ու «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն » ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը հունիսի 20-ին քննարկել են հոկտեմբերի 20-25-ին նախանշված՝ Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաքի հռչակման միջոցառումների շրջանակներում անցկացվող Թանգարանների միջազգային խորհրդի Կրթության և մշակութային գործունեության միջազգային կոմիտեի տարեկան միջազգային գիտաժողվին՝ ՊՈԱԿ-ի որպես համագործակից կողմի մասնակցությանն առնչվող հարցեր:

«Թանգարանը և գրավոր հաղորդակցությունը. ավանդույթ և նորարարություն» խորագիրը կրող միջազգային գիտաժողվի շրջանակում «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կկազմակերպվի մասնակիցների հետազոտական այց։ Նախատեսվում է ներկայացնել 2010թ. սկսած նշված ՊՈԱԿ-ի համակարգի արգելոց-թանգարաններում սահմանափակ կարողություններով այցելուների համար իրականացվող կրթական ծրագրերը։

Վլ.Պողոսյանն ու Է.Նարդին քննարկել են նաեւ թանգարանային ոլոտում և պատմամշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման նպատակով հետագա միջազգային համագործակցության ծավալմանն ուղղված այլ հարցեր: