«Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կինոդիտումները շարունակվում են։ Առաջիկա շաբաթ օրը` հուլիսի 22-ին, ժամը 21.00-ին, մեր հայրենակիցներին հրավիրում ենք «Զվարթնոց»` դիտելու Ալբերտ Մկրտչյանի «Տխուր փողոցի լուսաբացը» ֆիլմը։
2008 թ. նկարահանված ֆիլմի ստեղծագործական կազմում հայտնի անուններ են` սցենարի հեղինակ Ալբերտ Մկրտչյան, դերեկատարներ՝ Անահիտ Քոչարյան, Գուժ Մանուկյան, Վարդան Մկրտչյան, օպերատորներ՝ Ռուդոլֆ Վաթինյան, Լևոն Աթոյանց, Աշոտ Մովսեսյան, երաժշտության հեղինակ Յուրի Հարությունյան։
«Տխուր փողոցի լուսաբացը» պատմում է արցախյան ազատամարտի ու միաժամանակ գյուրմեցի ընտանիքի մասին: Ֆիլմի հերոսները բազմաթիվ դժվարություններ, հոգեբանական հիասթափություններ են հաղթահարում, միաժամանակ ապրելու նախանձելի տոկունություն ու կամք դրսևորում:
Սիրով սպասում ենք բոլորին, մուտքն ազատ է: