ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ

ՀԱՄԵՐԳ ԳԱՌՆԻՈՒՄ

Օգոստոսի 6-ին, ժամը 21.00-ին «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրկին մշակութային միջոցառում է նախատեսված: Այցելուների համար գիշերային գեղարվեստական լուսավորությամբ ելույթ կունենա ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար ու գլխավոր դիրիժոր Նորայր Դավթյանի գլխավորությամբ: Կհնչեն ժողովրդական ու աշուղական երգեր` «Սարվորի երգ»-ը (Գուսան Աշոտ), «Գարուն է գալիս» (Ալ. Հեքիմյան), «Էն քո սերն է յար» (Աշուղ Հավասի) և այլ կատարումներ:

Մենակատարներ` Աննա Սարադյան, Աննա Փոստոյան, Հերմինե Ամիրյան, Հերիքնազ Պոլոյան, Արտակ Ստեփանյան, Հարություն Մուրադյան, Հրանտ Մուրադյան: