«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում այսօր Թեհրանից, Ռուսաստանի Դաշնությունից, նաև Հնդկաստանից մեր երկիր ժամանած զբոսաշրջիկներին ծալաթերթիկներ (ֆլայերներ ) են բաժանել:
Օտարերկրացի հյուրերին ներկայացվում էր ծալաթերթիկների բովանդակությունը ու դրանցում ներառված հուշարձանների գրավչությունը:
«Գառնի», «Զվարթնոց», «Մեծամոր», «Լոռի բերդ» քաղաքատեղի», «Արփի» բնապատմական, «Գոշավանք», «Զորաց քարեր» բնակատեղի», «Գլաձորի համալսարան» արգելոցների և արգելոց-թանգարանների մասին պատմող տեղեկատվական քառալեզու (անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, պարսկերեն) ֆլայերները առաջիկայում ևս կբաժանվեն Հայաստանը տեսնելու եկած օտարերկրացիներին: