«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ»` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

«ՀԱՅԿԱԿԱՆ ԱՎԱՆԴԱԿԱՆ ՀԱՐՍԱՆԻՔ»` ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ-ՄԻՋՈՑԱՌՈՒՄ «ԶՎԱՐԹՆՈՑ»-ՈՒՄ

Եվրոպական ժառանգության օրերի շրջանակում սեպտեմբերի 30-ին, ժամը 17: 00-ին «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում «Հայկական ավանդական հարսանիք» ներկայացում-միջոցառումն է: Հաջողված ու հետաքրքիր բեմականացումը հայկական հարսանիքի մոռացված ավանդույթների վերհանումն է:

Հայկական տարազներով հարս ու փեսան, մյուս «հարսանքավորներն» ականատեսներին ակամայից մասնակից կդարձնեն տարիներ առաջ կազմակերպվող  հայկական հարսանեկան ծեսերին:

Արգելոց-թանգարանի տարածքը կզարդարվի  ՊՈԱԿ-ի ֆոնդերի հավաքածուի  որոշ առարկաներով, կհնչի զուռնա-դհոլը: Միջոցառմանը կմասնակցեն «Շողակն» համույթը , «Տերյան» մշակութային կենտրոնը (գործադիր տնօրեն` Լ. Մելիքյան), «Մասունք» (համաղեկավարներ` Լ. Մկրտչյան և  Հ. Անանյան) և «Վարք Հայոց» ազգագրական երգի-պարի (հիմնադիր, ղեկավար` Ս. Փարամազյան) համույթները:

Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 30-ին միջոցառումներ են նախանշված «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի այլ հուշարձանների տարածքներում: