Սեպտեմբերի 28-ին, ժամը 17:00-ին «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում կբացվի`հայ-լեհական հնագիտական միջազգային արշավախմբի լեհական կողմի կազմակերպած և ոլորտին վերաբերող` «Լեհերը Մետքասի ճանապարհին. հետազոտողներ, բացահայտողներ, լրագրողներ» խորագիրը կրող ժամանակավոր ցուցադրություն:
Այն իրենց ներկայությամբ կպատվեն Լեհաստանի արտաքին գործերի նախարարության, հյուպատոսական և արևելյան քաղաքականության հարցերով փոխնախարար Բարտոշ Չիխոցկին, Լեհաստանի արտաքին գործերի նախարարության Արևելյան դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռաֆալ Պոբորսկին, Հարավային Կովկասի հարցերով բաժնի պետ Պիոտր Կոնովրոցկին և Երևանում Լեհաստանի Հանրապետության դեսպանության ներկայացուցիչներ:
Նրանք կծանոթանան նաև հայ-լեհական արշավախմբի կողմից այս օրերին Մեծամորի հնավայրում իրականացվող հնագիտական պեղումների աշխատանքներին: