ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

ՊՈԱԿ-Ի ԳԻՏԱՇԽԱՏՈՂՆԵՐԸ ՀՅՈՒՐԸՆԿԱԼՎԵԼ ԵՆ ՍԻՐԻԱՀԱՅ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ

2012-08-14T17:19:11+00:00 14/08/2012|Լրահոս|

Օգոստոսի 10-ին ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի Աղբյուրագիտության և խմբագրական բաժնի վարիչի տեղակալ Ս. Գասարջյանը և Մշակութային արժեքների և հավաքածուների կառավարման ու զարգացման բաժնի գիտաշխատող Ս. Բաբայանը Հանքավանի «Լուսաբաց» ճամբարում, հանդիպեցին «Արի տուն» երիտասարդական ծրագրի շրջանակներում Դամասկոսից Հայաստան ժամանած 125 սիրիահայ երեխաների հետ։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները համառոտ ներկայացրին ՊՈԱԿ-ի գործունեությունը և ծանոթացրին Հայաստանի մի քանի հայտնի հուշարձանների (Գառնի, Գեղարդ, Զվարթնոց և այլն) պատմության հետ:
ՊՈԱԿ-ի ներկայացուցիչները սփյուռքահայ երեխաներին նվիրաեցին գրքեր և բուկլետներ` հրատարակված ինչպես ՊՈԱԿ-ի, այնպես էլ ՀՀ մշակույթի նախարարության կողմից: Դրանք են՝ Թ. Թորամանյան, Անիի Ս. Գրիգոր Լուսավորիչ կամ Տիգրան Հոնենցի եկեղեցական համալիր / 8 հատ/, «Կիևյան նախաձեռնություն» ծրագիր /40 հատ/, «Զվարթնոց» բուկլետ /21 հատ/ եւ «Վահանավանք» բուկլետ /64 հատ/։