ՍՅՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

ՍՅՈՒՆԻՔԻ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԸ ԾԱՆՈԹԱՑԵԼ ԵՆ ՄԱՐԶԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻՆ

2018-03-29T16:17:59+00:00 13/10/2014|Լրահոս|

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոց-թանգարանների և ՊՄՊ մարզային ծառայությունների պատասխանատուները, հուշարձանների պահպանությանն ուղղված իրենց ամենօրյա աշխատանքին զուհագեռ, մեծ ջանքեր են ներդնում նաև դրանք հանրահռչակելու ուղղությամբ: Սյունիքի մարզի սահմանամերձ Մեղրի քաղաքի թիվ 1 և Լեհվազ գյուղի դպրոցներում ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը, պատմության դասաժամին, 10-րդ դասարանի աշակերտների համար անցկացրել է բաց դաս` «Մեղրու տարածաշրջանի հուշարձանները» թեմայով: Դպրոցականները մարզի հուշարձաններին ծանոթացել են նաև լուսանկարների միջոցով: