ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության նախաձեռնությամբ Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի ցուցասրահում բացվել է «Հետադարձ հայացք» խորագրով ցուցահանդես, որտեղ ներկայացվել են Սյունիքի և Արևմտյան Հայաստանի պատմամշակութային հուշարձանների լոսանկարներ:
Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես են եկել Հայաստանի ազգային պատկերասրահի Սիսիանի մասնաճյուղի վարիչ Ա. Մուրադյանը, Նիկողայոս Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի ֆոնդապահ Ա. Սարգսյանը և ՊՄՊ մարզային ծառայության պետ Արամ Դավթյանը: Վերջինս իր ելույթում կարևորել է հատկապես պատմամշակութային ժառանգության պահպանման, հանրահռչակման ուղղությամբ կատարվող աշխատանքները:
Լուսանկարներում պատկերված Սյունիքի հուշարձանների մասին իրենց գիտելիքներն են ներկայացրել Սիսիանի պետական քոլեջի ուսանողները:
Ցուցահանդեսը կգործի մինչև տարեվերջ։