«ԳԱՌՆԻ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ

«ԳԱՌՆԻ» ԵՎ «ԶՎԱՐԹՆՈՑ» ԱՐԳԵԼՈՑ-ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԸ ՏՈՆԱԿԱՆ ՕՐԵՐԻՆ ԿԱՇԽԱՏԵՆ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ս.թ. դեկտեմբերի 21-ի թիվ 995 հրամանի համաձայն  «Գառնի» և «Զվարթնոց»  պատմամշակութային արգելոց-թանգարանները կաշխատեն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոներին: Մեր հայրենակիցներն ու զբոսաշրջիկները «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարան կարող են այցելել հունվարի 1-ին, 2-ին, 3-ին, 4-ին, 5-ին, 6-ին  ժամը 10:00-17:30-ը, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարան»-ը` հունվարի 3-ին, 4-ին, 5-ին, ժամը 12:00-17:00-ը: